Samsung ընկերությունը հաստատել է, որ Galaxy Note 7 մոդելի ցանկացած սմարթֆոն կարող է վտանգավոր լինել. ընկերությունը խնդրել է օգտագործողներին դադարեցնել սարքի կիրառումը, ինչպես նաև կանգնեցրել է սմարթֆոնի վաճառքն ամբողջ աշխարհում:
Samsung-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ ընկերությունը զբաղվում է սմարթֆոնի պայթյունի դեպքերի հետաքննությամբ, և քանի որ մարդկանց առողջությունն ամենակարևորն է, Samsung-ը բոլոր օպերատորներին ու վաճառասրահներին խնդրում է դադարեցնել մոդելի վաճառքն ու փոխանակումը:
Հիշեցնենք, որ Galaxy Note 7-ի վաճառքը մեկնարկել է օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերին հայտարարվեց 2,5 մլն մոդելները հետ կանչելու մասին, քանի որ մի քանի անգամ սարքի մարտկոցը պայթել է լիցքավորման ընթացքում:
Այս սկանդալն արդեն ազդել է կորեական ընկերության արժեթղթերի վրա, որոնք վերոնշյալ հայտարարությունից հետո էժանացել են 6%-ով:
Աղբյուրը` Samsung