Microsoft-ը վերածում է Paint-ը 3D-խմբագրիչի

Microsoft-ը պատրաստվում է թողարկել Paint գրաֆիկական ծրագրի նոր տարբերակը, որն ադապտացված է Windows 10 օպերացիոն համակարգին ու կկարողանա աշխատել 3D ռեժիմով: Այն կունենա նոր ինտերֆեյս, ինչը կհեշտացի ստիլուսի հետ աշխատանքը:

Նոր Paint-ի մասին պատմող տեսանյութը հայտնվել է YouTube-ում.

Այն թույլ է տալիս ստեղծել, շրջել ու ներկել եռաչափ պատկերներ, բացի այդ` այն կարող է երկչափ պատկերը վերածել եռաչափի: Հնարավոր է նաև տարբեր շերտեր միաժամանակ օգտագործելու ֆունկցիա:

 

Սպասվում է, որ նոր Paint-ը կներկայացվի հոկտեմբերի 26-ին` Surface համակարգչի թողարկման օրը:

Աղբյուրը` The Verge