Facebook-ն այսօր գործարկել է Workplace աշխատանքային վճարովի սոցցանցը, որը նախատեսված է գործնական շփումների համար: Այն շատ նման է Ֆեյսբուքին, սակայն չի պարունակում գովազդներ:
Workplace-ից օգտվելը կարժենա ամսական 3 դոլար մեկ օգտագործողի համար, եթե ընկերության աշխատակիցների թիվը չի գերազանցում 1000 հոգին: Գերազանցելու դեպքում ամսավճարը կկազմի 2 դոլար և 1 դոլար, եթե ընկերությունն ունի 10,000-ից ավելի աշխատակից:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով` սա միայն նոր հավելված չէ, այլ աշխատանքային միջավայր ստեղծելու նոր ձև: Կայքում աշխատակիցները կարող են շփվել, քննարկել համատեղ աշխատանքները: Ցուկերբերգը կարծում է, որ նոր կայքը թույլ կտա աշխատանքային միջավայրն ավելի բաց ու մոտիվացնող դարձնել:
Հիշեցնենք, որ նոր սոցցանցի փակ թեստավորմանը մասնակցել է ավելի քան 1000 ընկերություն: