Վերջին 2 տարիների ընթացքում հայկական ստարտափները ստացել են 1.5 միլիոն դոլարի ներդրում

2014-2016թթ. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) նախաձեռնությամբ անցկացվել են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես», ինչպես նաև Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթները, որոնց արդյունքում ընդհանուր թվով 43 հայկական ստարտափներ ստացել են 1.489.000 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց EIF-ի հանրային կապերի մասնագետ Ռուզան Ապրեսյանը:

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթին մասնակցող 33 սկսնակ ընկերություն ընդհանուր առմամբ ստացել է  1.430.000 դոլար,  STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթին մասնակցող 10 ընկերություն` 59.000 դոլար:

Նշենք, որ EIF-ն աջակցություն է տրամադրում հետևյալ ոլորտներում.

• Բարձր տեխնոլոգիաներ

• Ինժեներական տեխնոլոգիաներ

• Տեղեկատվական տեխնոլոգիաներ

• Մաքուր տեխնոլոգիաներ (CleanTech)

Ս.թ. ապրիլ ամսվա տվյալներով` նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հայտ ներկայացված 104 նորաստեղծ ընկերություններից 92-ը ստացել են արտոնություն: