Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Tesla Wars HD

Գինը` 0.99$ – անվճար

Սա tower defense ժանրի խաղ է, որտեղ պետք է թշնամիներից պաշտպանել Տեսլա անունով աշտարակը: Հավաքած միավորները կարող եք օգտագործել ձեր պաշտպանությունը կատարելագործելու, նոր զենքեր ձեռք բերելու համար:

 

The Magician’s Handbook: Cursed Valley

Գինը` 4.99$ – անվճար

Սա խորհրդավոր գաղտնիքներով հագեցած խաղ է, որտեղ պետք է օգնել խաղի հերոսին հաղթահարել փորձություններն ու բացահայտել տեղի ունեցած դեպքերը: Hidden Object ժանրի սիրահարների համար է:

 

Paletto: Apply typo filter to your diary for Insta

Գինը` 0.99$ – անվճար

Սա թվային օրագրի նման մի բան է, որտեղ գույների, երանգների, ֆոնի ու տառատեսակների միջոցով կկարողանաք նշել յուրաքանչյուր օրվա տրամադրությունը: Կա  նաև գրառումները տարածելու հնարավորություն:

 

Tubot for Youtube

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք բացահայտել YouTube-ի ամբողջ պոտենցիալը, հատկապես, եթե օգտագործում եք այն` որպես երաժշտական նվագարկիչ: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտագործել տարբեր ըքաունթներ, հեշտորեն երգացանկեր ստեղծել ու ամենակարևորը` երգեր լսել բեքգրաունդ ռեժիմում: