Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ու LOFT-ի համատեղ IT ակումբի շրջանակում կկայանա «Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածը» թեմայով հանդիպում:
Հանդիպումը կվարի IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիր Արսեն Սուլթանյանը:
Հանդիպման թեմաները հետևյալն են.
- Որո՞նք ենք համացանցային ու թվային գովազդի վերջին թրենդերն ու նորարարությունները,
- Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածներն ու հասնել հաջողության,
- Ինչպե՞ս օպտիմալացնել հավելվածների խանութները,
- Ինչպիսի՞ գովազդային արշավներ իրականացնել և որո՞նք են դրանց նրբությունները:
Օրերս Արսեն Սուլթանյանը հանդես էր եկել մեկ այլ դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել էր համացանցային ու թվային գովազդի վերջին թրենդերին ու նորարարություններին, ինչպես նաև խոսել բջջային հավելվածները հաջողությամբ առաջխաղացնելու մասին:
Սպասվող միջոցառմանը մասնակցելու համար այցելեք այստեղ: