Pixel Launcher-ն արդեն կարելի է բեռնել Google Play-ից

Pixel Launcher ֆիրմային փաթեթը, որը նախատեսված է  Google-ի Pixel սմարթֆոնների համար, արդեն կարելի է բեռնել Google Play-ից: Հիմնականում այն նախատեսված է Pixel մոդելների համար, բայց բոլոր ցանկացողները կարող են բեռնել ու տեղադրել APK-ֆայլը:

Սպասվում է, որ շուտով կթողարկվի բացառապես բոլոր Android-սմարթֆոնների հետ համատեղելի Pixel Launcher-ը, սակայն դա տեղի կունենա միայն Google Pixel սմարթֆոնների վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո:

google-pixel-xl-17_1476945714-630x315

Pixel Launcher-ը բավական կոմպակտ է, տեղադրվող ֆայլի ծավալն ընդամենը 2.5 ՄԲ է: Ծրագիրը բավական արագ է աշխատում ու հետաքրքիր լուծումներ ունի: