Օրերս ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ, ով կիսվել է Հայաստանի մշակույթի ոլորտը բարելավելուն ուղղված իր նորարարական մոտեցումներով և ծրագրերով։
Կարևորելով մշակույթի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ կողմերը քննարկել են միության անդամներին որպես ոլորտի փորձագետներ ներգրավելու հնարավորությունը: Ընդգրկվելով տարբեր հանձնաժողովներում և մասնագիտական խորհուրդներում միությունը հնարավորություն կունենա աջակցել նոր ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախադրյալներ կստեղծի գործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համար:
Հիշեցնենք, որ ՏՀՏ գործատուների միությունը արդեն իսկ ստորագրել է փոխըմռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ։ Միության անդամ կազմակերպությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ մի շարք ավագ դպրոցներում իրականացվում է ՏՀՏ առարկաների խորացված դասավանդման ծրագիր։