Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2016 թվականի մրցանակակրի անունը

Members of the commission of the 'RA President's Award for the Investment in the IT Sphere' took place at the RA Presidential Palace

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը: Միջոցառմանը հայտարարվել է, որ այս տարի ՀՀ նախագահի մրցանակը շնորհվելու է դեյտագրամի հայտագործող և «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզանին, ով նաև համարվում է համացանցի հիմնադիր հայրերից մեկը: ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ՝ հյուրընկալելով ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած մասնագետների: Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.), «Cisco» ընկերության տեխնոլոգիական խմբի ավագ փոխնախագահ, «Insieme» բիզնես բաժնի գլխավոր տնօրեն Մարիո Մացցոլան (2014թ.) և «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.):