Apple-ի նոր Macbook-ներն ունեն ստեղնաշարի վերևում տեղադրված ֆունկցիոնալ սենսորային հատված, ու այս նոր մոդելներն ավելի բարակ են, քան MacBook Air-ը: Իսկ այժմ կպատմենք, թե այլ ինչ նորամուծություններ ունեն այս նոր նոութբուքները:
Երեք մոդել
Երկու մոդել` 13 և 15 դյույմ անկյունագծով, ու ևս մեկ 13 դյույմանոց` ավելի պարզ պարամետրերով:
Ֆունկցիոնալ ստեղների փոխարեն Retina սենսորային էկրան է, որը կոչվում է Touch Bar: Այս հատվածի միջոցով հնարավոր է կառավարել էկրանի լուսավորությունը, ձայնի բարձրությունն ու այլն: Բացի այդ` ցանկացած հավելված օգտագործելու դեպքում Touch Bar-ը կառաջարկի հավելյալ ֆունկցիաներ:
Սակայն կարելի է նաև առանց դրա
Երրորդ պարզ մոդելը, որը $300-ով ավելի էժան է, չունի Touch Bar, այլ սովորական Esc, Power ու F1–F12 ստեղներ:
Touch Bar ունեցող MacBook Pro-ները ունեն նաև մատնահետքի Touch ID սկաներ, որի միջոցով պետք է միացնել համակարգիչն ու Apple Pay-ով վճարումներ կատարել:
Սա երբևէ թողարկված ամենաարագ ու թեթև MacBook Pro-ներն են
Ու առհասարակ, թերևս, լավագույն նոութբուքները: Նախորդ MacBook Pro-ի հետ համեմատ` այս մոդելի եռաչափ գրաֆիկան 130%-ով ավելի հզոր է, իսկ վիդեոյի մշակումը` 57 %: Խաղեր խաղալիս համակարգիչը 103%-ով ավելի արագ է: Նոութբուքի հաստությունը 14,9 մմ է (17%-ով նախորդ մոդելից բարակ) և 23% ավելի թեթև` 1,3 կգ:
Լավագույն անելիք
Այս մոդելների էկրանը 67%-ով ավելի լուսավոր է, 25%-ով էլ կատարելագործված է գունապնակը:
Թրեքփադը, որով կառավորում եք կուրսերը, շատ հարմարավետ է, բացի այդ` ունի սեղմման ուժգնությունը հասկացող Force Touch:
MacBook Air-ը, կարելի է ասել, «մեռած է»
Նոր MacBook Pro-ն MacBook Air-ից ավելի բարակ է, սակայն նկատենք, որ Air մոդելն այսօր ամենամատչելի նոութբուքն է:
Սովորական USB մուտքերն արդեն դուրս են գալիս շուկայից, և նոր MacBook Pro-ներում այն նույնպես բացակայում է: Փոխարենը կա USB Type-C, քանակը 2 կամ 4 է` կախված մոդելից:
Եվ գնի մասին
13 դյույմանոց երկմիջուկ Core i5 պրոցեսորով նոութբուքը կարժենա $1,499.00, իսկ Touch ID-ով ու Touch Bar-ով մոդելները` $1,799.00: