CNet-ի կազմած ցանկում հայկական PicsArt-ը 2016‐ ի լավագույն iOS հավելվածներից մեկն է: Իսկ ահա լուսանկարներ մշակելու, խմբագրելու, կոլաժներ պատրաստելու հավելվածների շարքում այն ճանաչվել է լավագույնը:
CNet-ի նկարագրությունում նշված է, որ PicsArt-ը հեշտ օգտագործվող, գրավիչ դիզայնով հավելված է, որն օգնում է մշակել, խմբագրել լուսանկարներ տարբեր ֆիլտրերի, խառնուրդների, շրջանակների և կոլաժների միջոցով:
2016-ի լավագույն հավելվածների շարքում ընդգրկված են նաև Viber-ը՝ հաղորդակցության, Dark Sky-ը՝ եղանակի, Fitbit-ը՝ ֆիթնեսով զբաղվողների համար: Spotyfy-ն էլ լավագույն երաժշտական հավելվածն է: iPhone-ի համար PicsArt-ի հետ համատեղ լուսանկարների խմբագրման ամենալավ հավելվածների շարքում առանձնացված են նաև Enlight-ը , YouCam Perfect-ը և Camera+ -ը:
Նշենք, որ PicsArt-ը ունի մոտ 300 միլիոն ներբեռնում և ամսական ավելի քան 80 միլիոն օգտատեր։ Հավելվածը հասանելի է 20 լեզուներով և արտադրված է Հայաստանում: