Google-ը թողարկել է PhotoScan նոր հավելված, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում թվայնացնել հին լուսանկարները:
Մի քանի վայրկյանում PhotoScan-ը սմարթֆոնի տեսախցիկով, թղթե լուսանկարի 4 անկյունները նկարելուց հետո, մշակում է այն, թվայնացնում նկարը առանց ավելորդ փայլի: Ինչպես նաև հավասարեցնում է նկարի անկյուններն ու շրջում ճիշտ ուղղությամբ:
Թվայնացրած նկարները կարելի է պահել Google Photo-ում: PhotoScan-ը այժմ հասանելի է iOS և Android համակարգերում: