Այս տարի Instagram-ի տեսանյութերի տևողությունը 15 վայրկյանից ավելացավ դարձավ 1 րոպե: Instagram-ից տեսանյութեր ներբեռնելու համար կան մի քանի միջոցներ: Ձեզ ենք ներկայացնում 5 + 1 պարզ միջոց:
Բացեք ձեր ցանկացած տեսանյութը և բրաուզերի հասցեի տողում instagram-ից առաջ ավելացրեք qq և սեղմեք enter:
Այս գործողությամբ կտեղափոխվեք Savedeo ծառայության էջ, որտեղ ձեզ մնում է միայն սեղմել Download և վերջ, տեսանյութը ձերն է:
Այս web-ծառայությունը աշխատում է URL-ով: Պետք է համապատասխան տեսանյութի հղումը դնեք հատուկ նախատեսված դաշտում, որից հետո սեղմեք DreDown կոճակը: Այն աշխատում է նաև YouTube -ի , Facebook-ի Vimeo -ի, Vkontakte-ի հետ նույնպես:
Այստեղ չկա ոչ մի ավելորդ բան, ընդամենը URL տեղադրելու համար նախատեսված դաշտ և կարմիր կոճակ: Մեխամիզմը նույնն է. տեղադրել տեսանյութի URL-ն և սեղմել կարմիր կոճակը: Ի դեպ, այս կայքով կարելի է նաև Instagram-ի նկարներ ներբեռնել:
Սա հավելված է, որը ձեռք բերելուց հետո ձեր նախընտրած տեսանյութի URL-ն տեղադրեք առանձնացված տեղում և սեղմեք paste:
Սա էլ նախորդից գրեթե չտարբերվող հավելված է, որն աշխատում է նույն սկզբունքոեվ: Բայց InstaSaver-ը ունի իր առանձնահատկությունը: Բացի տեսանյութից նաև պահպանում է նկարագրությունը և հեշթեգերը:
+ 1
Իսկ եթե չեք ցանկանում նախորդ ծառայությունների օգնությամբ ներբեռնել, փորձեք հետևյալ տարբերակը: Կրկին բացում եք տեսանյութը, հետո պետք է բացել կայքի զննարկիչը, որի համար սեղմեք «Ctrl + Shift + C» կոմբինացիան կամ էլ պարզապես՝ F12: Զննարկիչը բացվելուց հետո սեղմեք «Ctrl + F», որպեսզի ակտիվանա որոնելու հնարավորությունը, որտեղ էլ գրեք «mp4»: Սա անելուց հետո copy արեք բրաուզերի հասցեատողի հղումը և կոնտեքստային մենյույից օգտագործելով «Save video as» -ը նրբեռնեք տեսանյութը:
Տարբերակները շատ են, ընտրությունը՝ մեծ: Մնում է միայն ընտրել ձեր նախընտրելի տեսանյութն ու միջոցը: