Բաց տվյալների երկօրյա հաքաթոնը կկայանա դեկտեմբերի 3-4-ը Աղվերանում: Հաքաթոնի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ՝ օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները:
Միջոցառման մասնակցության գրանցումը մինչև նոյեմբերի 27-ն է:
Հաքաթոնի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ վերլուծական առկա մեթոդների շուրջ: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել տվյալների բազաների, վիզուալիզացիայի գործիքների հետ, նաև մշակել նոր գործիքներ, ծանոթանալ տվյալների ու ոլորտում աշխատող մասնագետների հետ:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: