Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Network Utility Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը ցույց է տալիս ձեր ցանցային միացումների ամբողջ ինֆորմացիան մեկ տեղում, նաև ներքին ու արտաքին IP-ն: Եթե հաճախ եք ստուգում ձեր ցանցային ինֆորմացիան, ապա այս հավելվածը կհեշտացնի ու կարագացնի ձեր գործը, քանի որ ամբողջ մեկ վայրում է:

net net1 net2

Smart PDF Scanner

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա սկաներ է, որի միջոցով կարող եք թվայնացնել փաստաթղթերը՝ նկարելով: Հավելվածը ձեզ կազատի մեծ և դանդաղ աշխատող սկաներներից և բարձրորակ թվայնացում կապահովի:

scanner scanner2 sganner1

Highlights Monster Day

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը երեխաներին կսովորեցնի առօրեական կարևոր գործեր անելը: Կարող եք ընտրել 5 մոնստրներից մեկին և ղեկավարել ամեն օր, ըստ խաղի հրահանգների և մոնստրի պահանջների: Օրինակ՝ լավանալ ատամները, կերակրել, քնեցնել և այլն:

monster monster1

Tiny Dentist Christmas

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նույնպես խաղ է, որը ձեզ կդարձնի ատամնաբույժ և դուք կսկսեք բուժել ձեր հիվանդների ատամները: Բուժումն ավարտելուց հետո էլ կստանաք առաջ և հետո նկարներ և կտեսնեք ձեր աշխատանքի արդյունքը: Սա խաղի արդեն տոնական տարբերակն է:

dentist dentist1 dentist2

Platforms Unlimited

Գինը՝ 0.99$ – անվճար

Platforms Unlimited-ը մինիմալիստական, մեկ հպմամբ կառավարվող դժվար խաղ է: Ընտրում եք որևէ գույնի հարթակ և խաղում: Իր դիզայնով հիշեցնում է հին ժամանակների խաղերը:

platforms platforms1