Instagram-ի հավելվածը համալրվել է երկու նոր ֆունկցիայով: Դիմավորե՛ք live տեսանյութեր և անհետացող հաղորդագրություններ:
Ուղիղ հեռարձակումը սկսելու համար պարզապես սեղմեք «Start live» կոճակը և դուք ուղիղ եթերում եք: Իսկ եթե որևէ մեկը, ում հետևում եք ուղիղ հեռարձակում է անում, ապա կարող եք դիտել սեղմելով պատմությունների պանելի վրա հայտնված փոքրիկ «live» կոճակը: Հեռարձակված տեսանյութը կանհետանա մի քանի շաբաթների ընթացքում:
https://vimeo.com/192221148
Instagram-ում հաջորդ նորամուծությունը անհետացող հաղորդագրություններն են: Դուք ինքներդ կարող եք սահմանել ժամանակը, որից հետո ուղարկված հաղորդագրությունը ավտոմատ կջնջվի: Ինչպես Snapchat-ում, այնպես էլ այստեղ՝ նկարահանելուց հետո կստանաք անհետացող հաղորդագրություն ուղարկելու նոր հնարավորությունը: Մեկ օր անց ուղարկված լուսանկարը կամ տեսանյութը կանհետանա:
https://vimeo.com/192220333