Հիշեք, թե որքան ժամանակ և նյարդ եք ծախսել խանութներում, սրճարաններում և այլ հաստատություններում մարդկանց կուտակումների ու հերթերի պատճառով: Հիմա արդեն կարող եք խուսափել: Google Maps-ը իրական ժամանակում ցույց կտա հաստատությունների ծանրաբեռնվածությունը:
Այն թույլ կտա իրական ժամանակում տեղեկանալ ձեր նախընտրած հաստատության գերբեռնվածության մասին:
Google Maps-ում «Popular times» բաժնում շաբաթվա տարբեր օրերին և տարբեր ժամերին կարելի էր տեսնել ընտրված վայրի հաճախելիության աստիճանը, հիմա ավելացել է նաև իրական ժամանակում տեղեկանալու ֆունկցիան: Գծապատկերի վրա կարմիրով առանձնացված կարող եք տեսնել հաճախորդների քանակը:
Google-ի մյուս թարմացումը կուրախացնի յուրաքանչյուր քայլը նախապես պլանավորողներին: Հաստատությունների զբաղվածության գծապատկերի ներքևում տեղեկություն է հայտնվել, թե սովորաբար որքան ժամանակ են մարդիկ անցկացնում տվյալ հաստատությունում: Սա էլ կօգնի խուսափել տհաճ անակնկալներից և ամեն ինչ կգնա ըստ նախանշված պլանի:
Եվ վերջին թարմացումը. Սա էլ կտեղեկացնի աշխատանքի ժամանակացույցը:
Այսպիսով, Google-ը կհոգա ձեր ժամանակի անիմաստ ծախսի և ճիշտ պլանավորման մասին: Այս ֆունկցիաները հասանելի են Google Maps-ի բոլոր տարբերակների համար: