ՁԻՀ-ի Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագրին մասնակցում է 10 թիմ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր, որին մասնակցության համար ընտրվել է 10 թիմ:

Աքելերացիոն ծրագրի նպատակը նորարարներին, սկսնակներին աջակցելն է և մաքուր տեխնոլոգիաների բնագավառում նորամուծությունների խթանումը:

Ընտրված 10 թիմին տրամադրվելու է մենթորների խորհրդատվություն: Ինչպես նաև, կատարվելու են գործնական աշխատանքներ՝ ներկայացված բիզնես գաղափարները, տեխնոլոգիաները կենսունակ բիզնես մոդելների վերածելու նպատակով:

Արդյունքում, թիմերը կունենան պատրաստի բիզնես գաղափարներ ու տեխնոլոգիաներ, որոնք կարող են ներկայացնել ֆինանսական ներդրողներին: