Facebook-ը ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է Հայստանում, սակայն մեզնից շատերը տեղյակ չեն Facebook-ի բոլոր հնարավորություններին: Ներկայացնում ենք 10 հնարավորություն, որոնց մասին գուցե չգիտեք:
- Թաքնված հաղորդագրություններ
Եթե ուշադրություն դարձրել եք, ապա նկատած կլինեք Facebook-ում կա նամակների հաղորդագրությունների 2 բաժին, որոնցից մեկը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնց հետ ընկերներ չեք: Որպեսզի տեսնեք այդ հաղորդագրությունները, նամակներ բաժնում սեղմե՛ք «զրուցելու հայտեր» կոճակը և արդեն կարող եք տեսնել բոլոր այն օգտատերերի հաղորդագրությունները, որոնք ձեր ըներները չեն:
- Ստուգեք, որտեղից եք մուտք գործել տվյալ պահին
Facebook-ի կարգավորումներում հնարավորություն կա տեսնելու, թե որտեղից և ինչ սարքավորումով է բացված ձեր հաշիվը: Սա տեսնելու համար անհրաժեշտ է անվտանգության կարգավորումներում գտնել «որտեղ եք մուտք գործած» բաժինը և նայել մուտքերի վայրերը, ժամերը, սարքավորումները և այլն: Իսկ եթե ցանկանում եք բաց հաշիվը փակել, ապա աջ անկյուում սեղմեք «ավարտել» կոճակը:
- Լրացուցիչ անվտանգություն
Օգտագործեք ձեր հեռախոսը որպես անվտանգության լրացուցիչ մակարդակ, այլ մարդկանց կաղմից ձեր հաշիվ մուտք գործելուց խուսափելու համար: Ամեն անգամ ձեր հաշիվ մուտք գործելիս՝ ձեր հառախոսին facebook-ից կգա ծանուցում: Սա անելու համար պետք է անվտանգության կարգավորումերում գտնել «մուտքի հաստատում» բաժինը, գրել հեռախոսահամարը և հաստատել:
- Հաշվի ժառանգորդ կամ էլ պատասխանատու
Երբևէ մտածել եք, թե ի՞նչ կլինի ձեր հաշվի հետ ձեր մահից հետո: Facebook-ը ձեզ հնարավորություն է տալիս ընտրել, ժառանգություն թողնել հաշիվը որևէ պատասխանատու անձի: Սրա համար, հարկավոր է անվտանգության կարգավորումներում գտնել «Հաշվի ժառանգորդ» բաժինը և ընտրել ընկերներից մեկին, ով ձեր մահվանից հետո կկառավարի անձնական էջը: Սակայն ժառանգորդը կունենա որոշ սահմանափակումներ: Չի կարողանա կարդալ ձեր նամակագրությունը, նաև ձեր անունից գրառումներ կատարել, բայց կարող է հաստատել ընկերության առաջարկները, թարմացնել անձնական էջի լուսանակարը:
- Ընկերության նոստալգիա
Երբեմն ցանկություն է առաջանում ևս մեկ անգամ թարմացնել ընկերների հետ հաճելի պահերի հիշողությունները, տեսնել հին նկարները, մեկնաբանությունները: Facebook-ում կա ձեր ընկերության պատմությունը տեսնելու հնարավորություն: Պետք է ընկերոջ անձնական էջի աջ անկյունում սեղմել 3 կետերի վրա, որից հետո էլ «տեսնել ընկերությունը»:
- Facebook-յան անցյալը
Այն ամենն, ինչ հավանել եք, կիսվել ընկերների հետ, հրապարակել, ձեր բոլոր գործողությունները հնարավոր է առանձնացված տեսնել: Ձեր ակտիվությունը facebook-ում տեսնելու համար հարկավոր է անձնական էջի աջ անկյունում սեղմել «դիտել գործունեության մատյանը», որտեղ բոլոր գործողությունները դասակարգված են ըստ ամսաթվերի ու ժամերի:
- Ուրիշի կաշվի մեջ
Քչերը գիտեն, որ facebook-ում հնարավոր է դիտարկել սեփական էջը ուրիշի աչքերով: Անձնական էջը տեսնել այնպես, ինչպես տեսնում են այլ օգտատերեր, որոնք ձեր ընկերները չեն: Անձնական էջում աջ անկյունի բազմակետը բացելուց հետո պետք է սեղմել «դիտել որպես…» և կտեղափոխվեք ուրիշի կաշվի մեջ:
- Տեսազանգեր
Facebook-ում հնարավոր է շփվել նաև տեսազանգերի միջոցով: Այն գործում է բոլոր մյուս տեսազանգերի սկզբունքով: Պետք է միայն սեղմել նամակագրության պանելում տեղակայված տեսազանգի կոճակը:
- Հրապարակումների ցուցադրման առաջնահերթություններ
Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան, ձեր նախընտրած մարդկանց հրապարակումները առաջինը տեսնելու համար պետք է ընկերոջ էջի աջ անկյունում կարգավորումը դարձնել «մտերիմ ընկերներ» և արդեն ծանուցումներ կստանաք տվյալ ընկերոջ յուրաքանչյուր հրապարակման դեպքում:
- Անդրադարձ
Facebook-ը լի է բազմաթիվ հրապարակումներով, իսկ դուք կարճ ժամանակ ունեք բոլոր ձեզ հետաքրքրողներն ուսումնասիրելու և կարդալու համար: Նման իրավիճակում facebook-ում կարելի է պահպանել հրապարակումը՝ հետո անդրդառնալու նպատակով: Դրա համար հարկավոր է բացել հրապարակման աջ անկյան սլաքը, որից հետո սեղմել «պահպանել հղումը»: Իսկ արդեն պահպանված նյութերը տեսնելու համար փնտրկարող եք գտնել լրահոսի ձախ կողմի «պահպանված» բաժնում: