Շարան հայկական հավելվածն արդեն հասանելի է նաև Android համակարգում: Շարանը հայ գրողների երկերի ծավալուն ձայնադարան է: Շարանի նպատակն է աշխարհի հայերին և հայոց լեզուն սիրողներին հնարավորություն տալ օգտվել հայոց գրական ժառանգությունից:
Այն պարունակում է հին և միջնադարյան ու նոր շրջանի գրողների ստեղծագործությունների աուդիո տարբերակներ, ինչպես նաև ներկայացված է հայ ժողովրդական հեքիաթների առանձին բաժին: Այժմ հավելվածի ձայնադարանում հասանելի է շուրջ 35 գրողների թվով 220 անվճար ստեղծագործություն:
Երկերը կարդացողների թվում են Հրաչյա Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ազատ Գասպարյանը, Սարգիս Նաջարյանը և այլք: Հավելվածի հիմնադիրներն են Ռուզաննա Ղազարյանը և Ասատուր Խուրշուդյանը:
ittrend.am-ի հետ զրույցում Ռուզաննան նշեց, որ առաջիկայում նոր ստեղծագործություններ են ձայնագրելու Շարանի ձայնադարանը ընդլայնելու նպատանով, նաև սփյուռքահայ օգտատերերի խնդրանքով հավելվածի մենյուն անգլերեն և ռուսերեն լեզուներով կթարգմանվի, սակայն ստեղծագործությունները կլինեն բացառապես հայերենով:
Նունե Գրիգորյան