Ինչպե՞ս է փոխվել Երկիր մոլորակը վերջին 32 տարիների ընթացքում

Google-ը թարմացրել է Google Earth-ի Timelapse ծառայությունը: Այստեղ կարող եք տեսնել ի՞նչ փոփոխություններ է կրել Երկիր մոլորակը վերջին 32 տարիների ընթացքում՝ սկսած 1984թ.-ից:

Բացի այդ, Google-ը Youtube-ում հրապարակել է ամենատպավորիչ փոփոխությունների տեսանյութերը՝ քաղաքների զարգացումը, սառույցների հալոցքը, ծովերի չորացումը և այլն:

Փոփոխություններն ավելի մանրամասն դիտարկելու համար, հնարավոր է մեծացնել քարտեզի մասշտաբը և կարգավորել արագությունը՝ արագ, միջին և դանդաղ ռեժիմներով:

Նշենք, որ Timelapse ծառայությունը գործարկվել է 2013թ-ից: Google-ը այս նախագծի վրա աշխատում է 2009թ.-ից, այս ընթացքում մշակել է ավելի քան 5 մլն. արբանյակային նկար:

Ներկայացնում ենք Google-ի հրապարակած ամենատպավորիչ տեսանյութերը.