Այս տարի «Ծրագրավորման ժամը» (Hour of Code) կկայանա Գյումրիում դեկտեմբերի 7-ին: Նպատակը՝ դպրոցական պատանիներին սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները:
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով և ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ և առհասարակ սովորել ծրագրավորում։ Մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ:
Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #hourofcodegyumri:
Նշենք, որ անցյալ տարի «Ծրագրավորման ժամին» (Hour of Code) մասնակցել է 250-ից ավելի աշակերտ: Այս տարի այն կանցկացվի ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում և Վանաձորում։