Microsoft ընկերությունը պաշտոնապես ավարտել է LinkedIn սոցցանցի ձեռքբերման գործարքը: LinkedIn-ը ձեռք բերելու Microsoft-ի մտադրության մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսին: Գործարքի արժողությունը 26.2 մլրդ դոլար է: Ընդ որում LinkedIn-ը կշարունակի պահպանել իր բրենդը և մնալ անկախ մարմին:
LinkedIn-ի գործագիր տնօրեն Ջեֆ Վեյների խոսքով՝ այս միացությունը կբարելավի ու կարագացնի պրոֆեսիոնալ մասնագետների կապն ամբողջ աշխարհում և այն առավել արդյունավետ ու հաջողակ կդարձնի: Նախկինի պես առանցքային են մնում սոցցանցի առաջխաղացումը և դրա նշանակության բարձրացումը օգտատերերի շրջանում:
Microsoft's acquisition of LinkedIn closed today. Learn what we'll be focusing on together moving forward. https://t.co/lYjI155yLg
— LinkedIn (@LinkedIn) December 8, 2016
Թոփ-մենեջերը ներկայացրել է մի քանի ուղղություններ, որոնց վրա ներկայումս աշխատում են երկու ընկերությունների թիմերը: Այսպիսով, Microsoft Outlook-ի օգտատերերը կարող են աշխատանքը համատեղել LinkedIn-ի իրենց հաշվի հետ, նաև հնարավոր կլինի այն օգտագործել Microsoft Օffice փաթեթով աշխատելիս: Բացի այդ, LinkedIn-ի ծանուցումները կինտեգրվեն Windows-ի ծանուցումների կենտրոնին, ինչպես նաև LinkedIn-ի օգտատերերը հնարավորություն կունենան իրենց անձնական էջը խմբագրել Word-ի միջոցով:
Նշենք, որ LinkedIn-ն աշխատանքային կապեր հաստատելու ամենամեծ հարթակն է աշխարհում, այն ունի ավելի քան 450 հազար օգտատեր: