Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչը:
Արցախի և Հայաաստանի ստարտափ թիմերը ներկայացրել են իրենց նորարարական բիզնես գաղափարները ՀՀ և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչներից, թիմերին դասավանդող մենթորներից և անկախ մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին, որից հետո քննարկման արդյունքում ընտրվել են 4 լավագույնները:
Այսպիսով, «StartUp Challenge for Artsakh» եզրափակչում հաղթող են ճանաչվել «Recycle Bin», «Ինքնաշխատ ծորակ», «BrainBit» և «Bus Traffic Online» սթարթափերը: Նրանք կստանան խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն ծրագրի հովանավոր «Technology & Science Dynamics» ընկերության և ԼՂՀ Կառավարության կողմից: