Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Unicorn Glitterluck

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա 3D ուսուցողական խաղ է երեխաների համար: Այստեղ հնարավոր է ստեղծել սեփական միաեղջյուրը՝ ընտրելով գույները, աքսեսուարները: Միաեղջյուրը երեխային կտանի արկածներով լի ճանապարհորդության, որի ընթացքում պետք է կատարել առաջադրանքներ, հաղթահարել դժվարություններ, վաստակել միավորներ բյուրեղների տեսքով:

unicorn unicorn1

Solar Walk 2

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է հետազոտել Արեգակնային համակարգը: Այն ինտերակտիվ հանրագիտարան է տիեզերքը բացահայտել ցանկացողների համար:

solar solar1 solar2

PitchFork

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ ու հեշտ օգտագործվող հավելված է: Այն թույլ է տալիս ընտրել ցանկացած երգ ձեր սարքավորումից, այնուհետև կտրել, արագացնել կամ դանդաղեցնել, խմբագրել երգերը:

song song1 song3

Hidden Object Game: Zombies Escape

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում կարող եք դառնալ խելագար զոմբիների որսորդ: Հարկավոր է փազլներ լուծելով՝ գտնել խելագար զոմբիներին, որոնք փախել են հոգեցուժարանից: Զվարճալի խաղ է հատկապես փազլ սիրողների համար:

hidden hidden1

Dream-X

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի պլանավորել օրը և կազմել արդյունավետ քարտեզներ, որոնք ավելի տեսանելի կդարձնեն ձեր գաղափարներն ու անելիքները: Այն շատ հարմարավետ և հեշտ օգտագործվող հավելված է:

dreamx dreamx1