Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Context Camera

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն է տալիս տեղեկանալ թե որտեղ, երբ և ինչու է արված լուսանկարը: Այն թույլ է տալիս ընտրել թե ինչ ինֆորմացիա ներառել նկարի վերևի հատվածում ցույց տալու համար, օրինակ հնարավոր է ընտրել լուսանկարի տեղի, ամսաթվի, նկարահանման ժամի, ուղղության մասին տեղեկությունները: Նույնիսկ հնարավոր է հավելյալ տեղեկեւթյուններ նշելու համար նկարի վրա ավելացնել սլաքներ, ուղղանկյուններ, գծեր և այլն:

camera  camera1camera

Star Wars™ Pinball 4

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե դիտել եք  Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագան, ապա այս խաղում դուք շատ արագ կկողմնորոշվեք ու այն ձեզ դուր կգա, քանի որ խաղը Աստղային պատերազմների ոճով պատրաստված հայտնի Pinball է:

starwar starwar1 starwar2

Goat Simulator

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա զվարճալի ու միևնույն ժամանակ ճանաչողական խաղ է: Պատկերացրեք այս խաղում դուք գլխավոր հերոսի՝ այծի դերում եք և ճանապարհորդում եք: Կարելի է վազել, թռչկոտել, քայլել, պառկել և այլ գործողություներ կատարել ու այս ամենի համար վաստակել միավորներ:

goat-simulator goat-simulator1

Magic: The Gathering – Puzzle quest

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է խաղաքարտեր հավաքել փազլների միջոցով, իսկ այդ խաղաքարտերը անհրաժեշտ է օգտագործել, երբ գա ուժեղ հակառակորդի դեմ մենամարտելու ժամանակը:

magic magic1 magic2

Sleep Bug Pro

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստացնել նյարդերը և մոռանալ աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ: Այն պարունակում է ավելի քան 80 տարբեր մեղեդիներ, որոնք կօգնեն քնել:

sleep-bug-pro sleep-bug-pro1 sleep-bug-pro2

Implosion

Գինը՝ 9.99$ – անվճար

Այս խաղում դեպքերը տեղի են ունենում Երկրի կործանումից 20 տարի անց: Մնացել է սակավաթիվ բնակչություն, որը կրկին կանգնած է ոչնչացաման եզրին և պետք է կռվել ու փրկել: Խաղում առկա են 3D միջավայրեր, որոնք գեղեցկացնում և հետաքրքրացնում են խաղը:

implosion-1 implosion