Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

MailTime Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը հեշտացնում է էլեկտրոնային հասցեներից օգտվելը՝ դարձնելով այն Messenger-ի նման: MailTime Pro-ն կարողանում է ֆիլտրել կարևոր նամակները, ոչ այնքան կարևորներից ՝ ձեր գործողությունների վրա հիմնվելով: Այն հարմար է օգտագործման համար:

mailtime-pro mailtime-pro1 mailtime-pro2

SomaFM Radio Player

Գինը՝ 7.99$ – անվճար

Սա առանց գովազդային ընդհատումների ռադիո է: Նախատեսված է հատուկ այն մարդկանց համար, ովքեր պարզապես տանել չեն կարողանում գովազդային ընդմիջումները: Այն բեռնելուց հետո չի պահանջում գրանցում կամ էլ հավելյալ գործարքներ, կարող եք միացնել և վայելել:

somafm-radio-player somafm-radio-player1 somafm-radio-player2

Jigsaw Wonder Kittens Puzzles for Kids

Գինը՝ 2.99$ – անվճար

Փոքրիկ կատուների նկարներով դասական փազլ երեխաների համար: Հավելվածը պարունակում է ավելի քան 180 փազլ: Ինչպես նաև հնրավոր է պատրաստել սեփական փազլը:

jigsaw-wonder-kittens jigsaw-wonder-kittens1 jigsaw-wonder-kittens2

Rat On A Snowboard

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա էքստրեմալ խաղ է, որի ընթացքում պետք է կառավարել սնոուբորդ քշող կենդանուն, հավաքել միավորներ և սահմանել ռեկորդներ:

rat-on-a-snowboard rat-on-a-snowboard1

Magic Launcher Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա հավելվածների գործարկիչ է, որը կօգնի արագ գտնել ցանկալի հավելվածը և գործարկել: Այն տեղավորում է ավելի քան 100 հազար հավելված: Հնարավոր է ըստ ցանկության դասավորել հավելվածների հերթականությունը: Բացի հավելվածներից նաև հնարավոր է արագ գտնել ձեր կոնտակտները, նաև ավելացնել ամենահաճախ օգտագործվող հավելյալ ֆունկցիաները:

magic-launcher-pro magic-launcher-pro1 magic-launcher-pro2

EQLZR PRO

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա լավ հավելված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ կառավարել իրենց երգերի հնչողությունը: Կարելի է կիրառել 23 պրոֆեսիոնալ ձայնային էֆեկտ:

eqlzr-pro eqlzr-pro1 eqlzr-pro2