Microsoft –ը ներկայացրել է նոր ֆունկցիա, որի օգնությամբ կարելի է խոսել աշխարհի տարբեր երկրներից միանգամից մի քանի մարդկանց հետ: Microsoft Translator-ի նոր ֆունկցիան առաջարկում է հրաշալի լուծում միջազգային լսարանի առջև հանդես գալու, տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ անկաշկանդ զրուցելու և նմանատիպ այլ իրավիճակների համար: Պետք է բրաուզերով անցնել այստեղ, արից հետո մուտք գործել ու սեղմել «Սկսել զևույցը»:
Խոսափողի ստուգման փոքրիկ թեստից հետո, դուք կստանաք հատուկ հղում, որպեսզի ուղարկեք բոլոր նրանց, ում հետ ցանկանում եք զրուցել: Այդ հղումով անցնելով նրանք կարող են միանալ զրույցին և տեսնել ձեր խոսքերի վայրկենական թարգմանությունը: Իրական ժամանակում զրույցին կարող է մասնակցել 60 տարբեր լեզուներով խոսող մինչև 100 հոգի:
Նշենք, որ թարմացվել է ոչ միայն web ծառայությունը, այլ նաև մոբայլ հավելվածը և բնականաբար զրույցին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր իրենց սմարթֆոնում ունեն Microsoft Translator հավելվածը: Այս նոր ֆունկցիան շատ օգտակար է հատկապես բազմալեզու միջավայրում գտնվողների համար: Այն կօգնի տարբեր ազգության ուսանողների համար լեկցիա կարդալ, էքսկուրսիաներ վարել զբոսաշրջիկների համար կամ էլ պարզապես առանց լեզվական խոչընդոտների շփվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: