ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը՝ 0.99$ — անվճար
Սա հաշվիչ է, որը կօգնի չկորցնել հաշիվը: Կարող եք հաշվել թե քանի անգամ եք այցելել մարզասրահ, քանի թխաբլիթ եք կերել մեկ շաբաթվա ընթացքում և այլն: Ինչպես նաև կարելի է փոխել ֆոնը և թեմատիկ բաժանումներ անել:
Գինը՝ 3.99$ — անվճար
Այս հավելվածը կօգնի բուժել գլխացավերը, կհանգստացնի, կբարելավի հիշողությունը, վստահություն կներշնչի, կբարձրացնի IQ-ն և այս ամենը հատուկ ալիքների միջոցով, որոնք լսելը, ըստ բժիշկների, բուժիչ հատկություն ունի:
Գինը՝ 0.99$ — անվճար
Այս խաղում հերոսին պետք է օգնել ձմռանը մաքրել ձյունը, աշնանը՝ թափված տերևները, գարնանը՝ կանաչապատման ու խնամքի այլ հարցերում և այսպես վաստակել միավորներ:
Գինը՝ 1.99$ — անվճար
Սա սովորական հաշվիչ է, որն ունի գունավոր ինտերֆեյս:
Գինը՝ 2.99$ — անվճար
Այս խաղի օգնությամբ երեխաներին կարելի է սովորեցնել ամանորյա ավանդույթները: Այստեղ երեխան պետք է զարդարի տոնածառը խաղալիքներով, նամակ գրի Սանտային նաև պատրաստի նվերներ ընտանիքի անդամների համար, լուսանկարներ անի և պատրաստի տոնական բացիկներ: