Կգործարկվի նորարարական կայք (whistle-blowing), որը հնարավորություն կտա գործարարներին գրանցել, ազդարարել կոռուպցիոն և այլ խնդիրները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:
Կայքը նախատեսվում է մշակել «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մեկնարկի վերաբերյալ դեկտեմբերի 15-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի միջև կնքվել է պայմանագիր:
Ծրագիրի նպատակն է նպաստել իշխանության կողմից ՓՄՁ գործարար միջավայրի նկատմամբ տարվող քաղաքականության բարելավմանը:
Նախագիծը կբարելավի նաև Բիզնես ասոցիացիաների ասոցիացիաների (BMOs-Business Membership Organizations) գործունեությունը, որոնք ձեռք կբերեն պետություն-մասնավոր հատված երկխոսության փորձ և իրենց անդամներին կտրամադրեն կատարելագործված ծառայություններ: