Nokia ընկերությունը դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ: Ֆիննական ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Apple-ը խախտել է դիսփլեյների ստեղծման, ծրագրային ապահովման, ինտերֆեյսի, վիդեոների կոդավորման, միկրոսխեմաների մշակման և մի շարք այլ տեխնոլոգիաների կիրառման արտոնագրերի մասին դեռևս 2011թ. ին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ընկերությունը մի քանի տարի փորձել է համաձայնության հասնել Apple-ի հետ, սակայն ապարդյուն: Apple ընկերությունը դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ նախկինում նույնպես ընկերությունների միջև ծագել են տարաձայնություններ՝ դատական միջամտությամբ: 2009թ. Nokia-ն մեղադրում էր Apple ընկերությանը առաջին iPhone-ոււմ (2007թ.) իր տեխնոլոգիաների անօրինական օգտագործման համար: Այդ ժամանակ նրանց հաջողվեց ընդհանուր համաձայնության գալ արտոնագրերի վերաբերյալ, սակայն փորձագետները նշում են, որ Apple-ը դրանք նույնպես խախտել էր: