Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

NoLocation 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հեռացնել արված լուսանակրների տեղի մասին տվյալները: կարող եք ընտրել ցանկացած նկար և հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ջնջել այդ ինֆորմացիան:

nolocation nolocation1 nolocation2

Cuecard

Գինը՝ 0.99$ – անվճար

To-do list-երը վիզուալիզացնելու գործիք է: Այս հավելվածի միջոցով հնարավոր է ավելի համակարգված դարձնել օրվա խառը գրաֆիկը, հեշտացնել առաջադրանքները վիզուալիզացիայի միջոցով: Այն նաև կհիշեցնի ձեզ օրվա պլանների մասին:

cuecard cuecard1 cuecard2

miniSynth 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է, այն հնարավորություն է տալիս ստեղծել գեղեցիկ մեղեդիներ էլեկտրոնային սինթեզատորի միջոցով: Այն թողարկվել է 2008-ին, App Store-ում առաջին iOS սինթեզատորն է:

minisynth-2-1 minisynth-2

Angry Birds Blast

Գինը՝ 1.99$ – անվճար

Տոնական Angry Birds Blast-ի 250 աշխարհ ձեր տրամադրության տակ է: Ազատեք թռչուններիին, հավաքեք միավորներ և ստացեք հավելյալ բոնուսներ և տոնական նվերներ:

%d5%a1%d5%b6%d5%a3%d6%80%d5%ab %d5%a1%d5%b6%d5%a3%d6%80%d5%ab1 %d5%a1%d5%b6%d5%a3%d6%80%d5%ab2

Trimaginator

Գինը՝ 3.99$ – անվճար

Գործի դրեք ձեր երևակայությունը և Trimaginator-ի միջոցով խմբագրեք նկարները՝ վերածելով դրանք իսկական արվեստի գործերի:

trimaginator-1 trimaginator-2 trimaginator

WikiLinks

Գինը՝ 5.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա արդյունավետ կերպով օգտվել Wikipedia-ից: Ձեզ հետաքրքրող ցանկացած թեմայի վերաբերյալ կառաջարկի հնարավոր բոլոր աղբյուրները, հղումները:

wikilinks wikilinks1 wikilinks2

Cops – On Patrol

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում դուք ոստիկանի դերում եք: Անհրաժեշտ է կատարել բոլոր պարտականությունները և քաղաքը մաքրել հանցագործներից, ապահովել սովորական քաղաքացիների անվտանգությունը: Խաղն առաջարկում է շուրջ 250 տարբեր բրդությունների առաջադրանքներ:

cops cops1 cops2