Lenovo Tech World 2016-ի ժամանակ Lenovo ընկերությունը ներկայացրել է CPlus սմարթֆոնը, որը ճկվող է և հնարավոր է կրել ձեռքին: Այս նոր գաջեթի էկրանը 4,26 դյուիմ է, աշխատում է Android համակարգով:
Ընկերությունը նշել է, որ այն կթողարկվի միանգամից 12 գունային տարբերակներով և կլինեն 2 տարբեր չափեր: Բացի այդ էլ Lenovo-ն ներկայացրել է ճկվող Folio պլանշետը, որը դեռ մշակման փուլում է: Նախատեսվում է CPlus վաճառքի հանել 2018-ին:
Նշենք, որ նմանատիպ ճկվող սարքավորումներ թեստավորում են նաև LG, Samsung, Apple ընկերությունները: