2016թ Հայաստանի ՏՏ ոլորտի հետաքրքիրն ու կարևորը (մաս 2)

businessman drawing business concept in night office

Անցնող տարին Հայաստանի ՏՏ ոլորտի համար բավականին հագեցած էր և իրադարձություններով լի: Տարվա ընթացքում շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունների քանակը հասել է շուրջ 540, ոլորտում ներգրավված է 16.000 մասնագետ, իսկ ՀՆԱ-ի վրա ՏՏ ազդեցությունը մոտ 6% է կազմել: itTrend-ը ներկայացնում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետաքրքիրն ու կարևորը՝ տարեսկզբից մինչև տարեվերջ:

 

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

 

  • TIME ամսագիրը հայկական News Deeply հարթակն անվանեց «նորությունների ապագա»

it-2016-2 News Deeply-ն հայերի կողմից ստեղծված լրատվական հարթակ է, որը ստեղծում է կոնկրետ թեմաներով բովանդակություն՝ դրանց շուրջ ներգրավելով մասնագիտացված ընթերցողների համայնքներ։ Աշխարհում բարդ, փոխկապակցված խնդիրների ցանց է աճում և ավելի շատ տեղեկատվություն է հոսում, քան երբևէ՝ ավելի շատ ձայներ կան, բայց նաև ավելի շատ աղմուկ, որտեղ ոչ բոլորն են վստահելի և պատշաճ։ Ստարտափը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած Նորարարության զարգացման հանաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է։

 

 

  • Գեղարքունիքի մարզի դպրոցներում բացվեցին ինժեներական խմբակ-լաբորատորիաներ

it-2016-3 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի 4 դպրոցում սկսեցին գործել ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ: Լաբորատորիաները գտնվում են Մեծ Մասրիկ, Լուսակունք, Մարտունի համայնքների միջնակարգ և Գավառի թիվ 8 դպրոցներում:

 

 

  • PicsArt-ը դարձավ HyeTech Showcase 2016-ի և Entrepreneur Immersion Program-ի հրեշտակ ներդրողներից մեկը

it-2016-5HyeTech Showcase-ը տեղի է ունենում ամեն տարի ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանում, որի ժամանակ ավելի քան 30 հայկական ստարտափեր հնարավորություն են ունեցում ներկայացնել իրենց պրոդուկտները և կիսվել միմյանց հետ փորձով: Այնտեղ իրենց ելույթներով հանդես են եկել այնպիսի ընկերությունների հիմնադիրներ, ինչպիսիք են Viki-ն, Service Titan-ը, Kanjoya-ն, Joomag-ը և CodeFights-ը:

 

 

  • Ապրիլից դադարեց գոյություն ունենալ «Օրանժ» անունով բջջային օպերատորը

it-2016-72015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք բերեց «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ այդպիսով ընդլայնելով իր ծառայությունները դեպի բջջային կապի և շարժական իներնետի ծառայությունների տրամադրում: 2016-ին տեղի ունեցավ բրենդի վերջնական փոփոխումը։

 

 

 

  • Տեղի ունեցավ «BrainLab» բիզնես հարթակի առաջին հանդիպումը

it-2016-10Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) սկիզբ է դրել նոր, «BrainLab» կոչվող հարթակի գործարկմանը: «BrainLab»-ը բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատ է: Այն անցկացվում է միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

 

 

  • Ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը

it-2016-11Ապրիլի 16-ին  Երևան էքսպո կենտրոնում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ)  տեղի ունենցավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեին արհեստական խոտածածկի տակ մինչև 3 սմ խորության վրա պահված ականները, ֆիզիկապես նշեին դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեին սերվերին:

 

 

  • Հայկական ստարտափի ստեղծած խելացի բաժակը IndieGoGo-ում հավաքեց 186,000 դոլար

it-2016-12Yecup 365-ը առաջին բաժակն է, որի ջերմաստիճանը կարելի է կարգավորել օգտատիրոջ նախասիրությամբ՝ կախված եղանակից: Հատուկ հավելվածի միջոցով ձմռանն այն տաքացնում է ըմպելիքը, իսկ ամռանը սառեցնում այն: Yecup 365-ն ունի ջերմաստիճանի լուսային ցուցիչ, լիցքավորվում է լարով կամ անլար եղանակով, նախատեսված է նաև, որ այն հնարավոր լինի լիցքավորել մեքենայի մեջ ու բաժակը հարմարավետ տեղափոխել:

 

 

  • Հայաստանում ներդրվեց պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ

it-2016-15«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն Հայաստանում գործարկել է e-citizen.am տիրույթում գործող պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգը, որը հանդիսանում է պաշտոնական միջոց հաղորդակցությունն ու ծանուցումներ ստանալու համար:

Այս տարվանից ի վեր ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են ունենալ պաշտոնական էլեկտրոնային հասցե, որը շնորհվում է նույնականացման քարտի թողարկման պահից և համարվում է անվճար ծառայություն: Քաղաքացին նույնիսկ կարող է ծանուցումը վերահասցեագրել ցանկացած այլ (մինչեւ 3)  էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի՝ կարճ հաղորդագրության (SMS) միջոցով: Յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեն բաղկացած է քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշից, ինչը հնարավորություն է տալիս նրան ուղարկել պաշտոնական ծանուցում, եթե նույնիսկ անհայտ է տվյալ անձի փաստացի բնակվելու հասցեն:

 

  • Գործարկվեց առաջին հայկական չաթ-բոթը

it-2016-18Հայկական Truthly.me սոցիալական հարթակը, որը հնարավորություն է տալիս անանուն կարծիքներ հայտնել կազմակերպություններին և կարծիքներ ստանալ ընկերներից, համալրվել է նոր հնարավորությամբ: Truthly-ի ֆեյսբուքյան էջի նամակներին այժմ պատասխանում է բոթը։

 

 

  • Հուլիսի 1-ից Երևան քաղաքում սկսեց գործել Yandex Taxi-ն

it-2016-25Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել, Երևանում սկսեց գործել հուլիսի 1-ից։ Այս մասին Բարքեմփ 2016-ին առաջին անգամ հայտարարեց Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն։

Yandex Taxi-ն առանձնացավ շուկայում նրանով, որ առաջարկեց 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Սկզբնական շրջանում վարորդներից կոմիսիոն վճարներ չեն գանձվել։

 

  • Արդեն 3-րդ անգամ տեղի ունեցավ SeedStars Armenia մրցույթը

it-2016-26Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպեց Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 66 թիմ:

Տեղական փուլում հաղթող ճանաչվեց Earlyone թիմը, որի ստեղծած պրոդուկտն ուղղված է հաճախորդների սպասարկման բարելավմանը։

 

  • «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հիմնվեց նաև Արցախում

it-2016-29Հուլիսի 7-ին՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԱՏՏԿ) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ բացվեց Արցախի առաջին (իսկ ՀՀ ամբողջ տարածքում` 131-րդ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Նախաձեռնությունն իրականացվեց ԻՏՁՄ–ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ ըստ որի Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում՝ ուղղված հայ դպրոցականների տեխնոլոգիական կրթության բարելավմանը:

 

  • Թումո Երևանումում տեղի ունեցավ Wolfram Research-ի ամառային ճամբարը

it-2016-31Wolfram Research-ը աշխարհի ամենաառաջադեմ համակարգչային, վեբ և քլաուդ ծրագրային ապահովման ընկերություններից է: Դրա Wolfram Language ծրագրավորման լեզուն հեղափոխել է ոլորտը՝ առաջարկելով հաշվարկումն ու գիտելիքը միավորելու նոր ձև: Այս տարի ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա ամառային դպրոցը տեղի ունեցավ Թումոյում։

 

 

 

  • Կայացավ առաջին Sevan Startup Summit-ը

it-2016-32Օգոստոսի 18-ին մեկնարկեց Sevan Startup Summit միջոցառումը, որը կազմակերպվել էր Startup Armenia Foundation-ի կողմից: Վրանային ձևաչափ ունեցող համաժողովը տևեց 7 օր ու տեղի ունեցավ Սևանի ազգային պարկում:

Մրցույթին մասնակցելու համար նախապես ներկայացվել էր 96 նախագիծ, որոնցից ընտրվել էր 30-ը: Ներկայացված բիզնես-ծրագրերից լավագույն երկուսը ստանացան դրամաշնորհներ`25, 000 և 5000 դոլարի չափով:

 

  • inno4health-ի հաղթող նախագիծ ճանաչվեց PanDoc-ը

it-2016-33Հուլիսին անցկացված inno4health նորարար գաղափարների մրցույթում հաղթող էր ճանաչվել Սաթենիկ Գրիգորյանի թիմը, որը ներկայացրել էր պայմանական PanDoc անունով հավելվածը: Այն օգնում է քաղաքացիներին պարզ հարցերին պատասխանելու միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը և գտնել համապատասխան մասնագետ:

 

 

  • Menu.am-ը մուտք գործեց բելառուսական շուկա

it-2016-34Համակարգը գործարկվեց Բելառուսում menu.by հասցեոով:

Նշենք, որ սննդի պատվիրման միասնական համակարգը գործում է նաև Վրաստանում: Ընկերությունն իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում 2015-ի նոյեմբերին ավարտեց մոտ 720,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:

 

 

  • Հայկական HY Pictures ստարտափը մրցանակ ստացավ World StartUp Cup 2016-ում

it-2016-35Օգոստոսի 3-5-ը Վաշինգտոնում անցկացված World StartUp Cup 2016-ում HY Pictures հայկական ստարտափը զբաղեցրեց 3-րդ տեղը: World StartUp Cup 2016-ը եռօրյա ինտերակտիվ միջոցառումների շարք է, որը ներառում է «Մենք ստեղծում ենք» խորագրով գագաթաժողովը:

HY PICTURES-ը գործունեություն սկսել է ծավալել որպես ֆիլմ արտադրող ընկերություն: NOLALAND-ը HY PICTURES-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում պատրաստվել են 3 գրաֆիկական նովելներ, այդ թվում նաև Գրիգոր Զոհրապի «Ռեհան» ստեղծագործությունը:

 

  • «Արմաթ»-ը, Synergy-ն ու Localz-ը ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակների արժանացան

it-2016-36«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում արժանացավ մրցանակի: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անցկացվում էր 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

Հիշեցնենք նաև, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ:

 

  • Երևանում բացվեց «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը

it-2016-38«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվեց Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:

 

  • Հայկական SoloLearn-ը $1.2 միլիոն դոլար ներգրավեց

it-2016-39SoloLearn հայկական հավելվածը, որը սովորեցնում է ծրագրավորում, ՏՏ և այլ հմտություններ, ստացել էր $1.2 միլիոն դոլար սաղմնային ֆինանսավորում: Ֆինանսավորման փուլը վարել է Valley VC Learn Capital ընկերությունը, որին միացել էին այլ ընկերություններ ևս, որոնց անունները չեն հրապարակվում:

Ընկերությունը հիմնվել է 2014 թվականին և ստեղծել մի շարք հավելվածներ շուկայի առաջատար հարթակների համար, որոնք համատեղում են հակիրճ ուսումնական նյութերը հետաքրքիր հարցերի և պրակտիկայի հետ:

 

  • Տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը

it-2016-41Հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ ու հյուրեր:

 

  • Բացվեց ISTC ինովցիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը

d0tuojcvl0j4ka8agcswuljxzqԵՊՀ-ում նոյեմբերի 10 կայացավ գերժամանակակից տեխնիկայով հագեցած և «IBM» տեխնոլոգիական լուծումներով համալրված «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների նոր կենտրոնի բացումը: ISTC կենտրոնի շնորհիվ Հայաստանի համար մատչելի կդառնա միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, կվերապատրաստվեն շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ ՏՏ մասնագետներ, իսկ տեղական ընկերությունների համար կստեղծվի գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն:  Նշենք, որ  ISTC  կենտրոնը ՀՀ Կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և ՁԻՀ-ի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունը ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների լուծումների ներդրմանը: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է 2014 թ.-ից:

  • Մեկնարկեց YerevaNN հետազոտական լաբորատորիայի գործունեությունը և թողարկվեց deep learning -ի ուղեցույց

14516341_1558197457531177_3802437981086697372_n-800x500_cԵրևանում արդեն գործում է  «ԵրևանԷն» (YerevaNN) հետազոտական լաբորատորիան, որտեղ զբաղվում են մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով: «ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամի նպատակներից են արհեստական ինտելեկտի վերաբերյալ բարձրակարգ հետազոտությունների խթանումը և մեքենայական ուսուցման ու հարակից թեմաների որակյալ դասավանդումը Հայաստանում: Դեկտեմբերին գործարկեցին խորը ուսուցման (deep learning) ուղեցույց, որը կօգնի արագ կողմնորոշվել deep learning ուսումնասիրելիս: Այստեղ YerevaNN-ի թիմը փորձել է ծածկել դրա գրեթե բոլոր ենթաճյուղերը, բացի deep reinforcement learning-ի: Ոիղեցույցը մեծ արձագանք գտավ միջազգային ու տեղական հարթակներում: Վերջին շաբաթվա ընթացքում էլ այն Reddit-ի Machine Learning-ի բաժնի վերջին յոթ օրերի top թեմաների ցակում է ընդգրկվել:

  • PicsArt-ը ընդգրկվեց 2016-ի լավագույն հավելվածների ցանկում

it-2016-42CNet-ի կազմած ցանկում հայկական PicsArt-ը 2016‐ ի լավագույն  iOS հավելվածներից  մեկն է:  Իսկ ահա լուսանկարներ մշակելու, խմբագրելու, կոլաժներ պատրաստելու հավելվածների շարքում այն ճանաչվել է լավագույնը:

2016-ի լավագույն հավելվածների շարքում ընդգրկված էին նաև Viber-ը՝ հաղորդակցության, Dark Sky-ը՝ եղանակի, Fitbit-ը՝  ֆիթնեսով զբաղվողների համար: Spotyfy-ն էլ լավագույն երաժշտական հավելվածն է ճանաչվել:  iPhone-ի համար PicsArt-ի հետ համատեղ լուսանկարների խմբագրման ամենալավ հավելվածների շարքում առանձնացված էին նաև Enlight-ը , YouCam Perfect-ը և Camera+ -ը:

 

  • Կայացավ բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը

it-2016-43Նոյեմբերի 18-ին Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով:

Ֆորումի նպատակն էր մինչև 2018թ. Հայաստանը ամենաինովացիոն երկրների շարքում  60-ից բարձրացնել 20-րդ հորիզոնական: Բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում քննարկվել և մշակվել են Հայաստանի ինովացիոն զարգացման ռազմավարությունը: Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները կրթության, ձեռներեցության և տեխնոլոգիական առաջխաղացումն է Հայաստանում:

 

  • Գործարկվեց Երևանի առաջին պանորամային քարտեզը

it-2016-44Արդեն հնարավոր է տեսնել ու վիրտուալ շրջել Երևանի գրեթե բոլոր փողոցներով ու բակերով, գուցե գտնեք նաև ձեզ կամ էլ ձեր մեքենան: Թողարկվել է Երևանի առաջին պանորամային քարտեզը, որի միջոցով հնարավոր է հեշտորեն գտնել ցանկացած հասցե, տեսնել շրջակայքը: Քարտեզը հասանելի է 3 լեզուներով:

 

 

 

  • ChessFimee հավելվածը դարձավ Armenian StartUp Cup-ի հաղթող

it-2016-45ChessFimee  հայկական հավելվածը  հաղթել է Armenian StartUp Cup մրցույթում: Այն 156 մասնակիցների շարքում ընդգրկվել էր Հայաստանի 12 քաղաքներից ընտրված լավագույն 15 սթարթափերի շարքում և դարձել գավաթակիր:

Chessfimee-ի նպատակն է դյուրին դարձնել շախմատ սովորելու պրոցեսը: Այն նախատեսված է թե՛ սկսնակների և թե՛ արդեն պրոֆեսիոնալ շախմատիստների համար:

 

 

  • Թողարկվեց հայկական արտադրության առաջին խելացի ժամացույցը՝ TSD Flex Smart Watch

it-2016-46«Technology & Science Dynamics TSD» ընկերությունը ներկայացրեց  հայկական առաջին խելացի ժամացույցը:

Առաջին հայկական խելացի ժամացույցը 53.2 x 47 x 15.9մմ չափի է, այն գործում է Android 5.1 օպերացիան համակարգով, ունի 1,3 ԳՀց հաճախականությամբ MTK6580M պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն, ներքին 8 Գբ հիշողություն: Տեսախցիկը 5 Մպ է, մարտկոցը՝ 400 մԱ/ժ:

 

  • Հրապարակվեց Սամվել Մարտիրոսյանի «Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ» գիրքը

it-2016-47Աշխատությունում ներկայացված են կիբեռանվտանգության այն հիմունքները, որոնք թույլ կտան համակարգչային օգտատերերին հնարավորինս խուսափել վիրտուալ ոլորտում արդեն սովորական դարձած հարձակումներից և տարաբնույթ այլ վտանգներից։

 

 

 

 

 

 

  • Վաճառքում հայտնվեցին առաջին հայկական VR ակնոցները

it-2016-48Հայկական ARLOOPA ընկերությունը, որը հայտնի է AR և VR վիդեոխաղերի և տեսահոլովակների ստեղծմամբ, մեկնարկել է առաջին հայակական VR ակնոցների վաճառքը։ Ակնոցները թույլ են տալիս դիտել 360 աստիճան տեսահոլովակներ և խաղալ VR խաղեր։

Arloopa VR ակնոցները հնարավոր է պատվիրել Menu.am-ից, ինչպես նաև գնել Electronic Planets և Kargin Optics խանութներից:

 

 

 

 

 

  • Տեղի ունեցավ Devfest Armenia 2016 կոնֆերանսը

it-2016-49Նոյեբերի 20-ին Թումո կոնտրոնում անցավ Devfest Armenia 2016 կոնֆերանսը, որին գրանցվել էին ռեկորդային թվով մասնակիցներ։ Կոնֆերանսի հիմնական նպատակը տեխնոլոգիական աշխուժություն ապահովելն ու համաշխարհային տեխնոթրենդերից հետ չմնալն է։

 

 

 

 

 

  • Հայկական պատվիրակությունը Թիֆլիսում կայացած GITI 2016-ից վերադարձավ հաղթանակած

it-2016-50Պատվիրակության կազմում ներառված էր 35 ներկայացուցիչ 26 մասնավոր և պետական կառույցներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից:

Պատվիրակության աշխատանքները ղեկավարում էր ԱՐՄԻՔՍ Հիմնադրամը՝ համակարգելով այն ԻՏՁՄ եւ ՏՀՏ Գործատուների Միության հետ։

 

 

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։