ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Intervals – A professional interval timer
Գինը՝ 3.99$ — անվճար
Այս հավելվածը կօգնի ստեղծել և նախագծել ձեր անհատական մարզումների պլանը: Այն նախատեսված է հատկապես յոգայով զբաղվողների համար:
Գինը՝ 1.99$ — անվճար
Parker Planner-ի միջոցով հնարավոր է բարձրացնել օրվա արդյունավետությունը՝ պլանավորելով բոլոր գործողությունները նախապես: Հավելվածն ունի ինտերակտիվ օրագույց, կարող եք նշումներ անել, որոնց մասին հետո կհիշեցնի հավելվածը:
Գինը՝ 2.99$ — անվճար
Եղանակի տեսությանը արագ և հեշտ ծանոթանալու միջոց է:
Գինը՝ 0.99$ — անվճար
Սա փազլ խաղ է, որի ընթացքում պետք է թվերն այնպես դասավորել, որպեսզի արդյունքում ստացվի 0 թիվը: Խաղն ընդհանուր առմամբ ունի 120 աստիճանաբար բարդացող մակարդակ:
Գինը՝ 3.99$ — անվճար
Այս խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այն կզարգացնի երեխայի տրամաբանությունը, կսովորեցնի թվերը, գույները և կծանոթացնի կենդանիների հետ՝ բազմազան ու բազմագույն խաղերի միջոցով: