Համակարգչով երկար աշխատելիս աչքերը հոգնում են, հատկապես գիշերը մութ սենյակում կարդալիս, կամ էլ տեքստ հավաքելիս և այլն: Google Chrome-ում հնարավոր է Dark Reader վեբ հավելվածի միջոցով փոխել էկրանի ֆոնը, գործածել գիշերային ռեժիմ:
Այն թույլ է տալիս ցերեկային և գիշերային ռեժիմների միջև մենյուից կարգավորել էկրանի ֆոնի երանգը Dark/Light կոճակների օգնությամբ: նախքան այդ հարկավոր է այն ակտիվացնել սեղմելով On կոճակը կամ էլ Alt + Shift + D կոմբինացիայով:
Գիշերային ռեժիմի դեպքում նույնպես կարող եք կարգավորել էկրանի պայծառությունը, գունային կոնտրաստը, ընտրել դարչնագույնից մինչև սև երագներ և առավելագույնս նվազեցնել աչքերի ծանրաբեռնվածությունը: Կարգավորումները պահպանվում են նոր պատուհաններ բացելու դեպքում ևս, բայց հնարավորություն կա առանձին կայքերի համար առանձին կարգավորումներ սահմանել: Վեբ հավելվածի Font բաժնում կարելի է փոխել տառատեսակները ու չափերը: