Համացանցում հայտնվել է iOS օպերացիոն համակարգի նախտիպերը ներկայացնող տեսանյութ, որում կարող եք տեսնել 10 տարի առաջ Թոնի Ֆադելի և Սքոթ Ֆորսթոլի թիմերի մշակած նախատիպերը:
Առաջինը՝ Թոնի Ֆադելի տարբերակն ունի սենսորային Click Wheel, որը սակայն նպատակահարմար չգտան հետագայում զարգացնելու համար:
Երկրորդը՝ Սքոթ Ֆորսթոլի օրինակն է, որի առանձին բաժինները կառավարվում են մեծ կոճակներով: Հենց այս տարբերակի վրա շարունակվեցին մշակման աշխատանքները, որն էլ հիմք դարձավ հետագայում արդեն թողարկված iՕS համակարգի համար: