Opera ընկերությունը թողարկել է նոր Opera Neon բրաուզերը: Սա նոր խոսք է բրաուզերների աշխարհում, այն էապես տարբերվում է մյուս բրաուզերներից իր կոնցեպտով:
Այն պատրաստված է մինիմալիստական ոճով: Գլխավոր էջն օգտագործում է համակարգչի desktop նկարը: Այստեղ առկա է որոնման տող, որի միջոցով հնարավոր է ինչպես փնտրել ցանկացած էջ, այնպես էլ մուտքագրել վեբ էջի հասցեն: Այստեղ չկան պատուհաններ, փոխարենը բացած էջերը կլոր նշաններով հայտնվում են desktop-ի վրա: Ձախ կողմում աուդիո և վիդեո բովանդակության էջերն են, աջում կողմում օգտատիրոջ էջանշած կայքերն են և ամենաշատ գործածվող վեբ էջերը՝ դասավորված վերևից ներքև հաջորդականությամբ՝ ըստ այցելությունների հաճախականության: Նորվեգական ընկերությունը նշել է, որ այս բրաուզերի նպատակը օգտատերերին օգնելն է առավելագույնս կենտրոնանալ համացանցի բովանդակության վրա:
Opera Neon-ի առանձնահատկություններն են՝
- գեղեցիկ տեսողական էֆեկտներ
- շեղող էլեմենտների բացակայություն
- վեբ կայքեր մուտքի արագություն
- Google որոնողական համակարգին արագ հասանելիություն
- օպտիմիզացված և համակարգված աշխատանք
- screenshot-երի հետ հեշտ աշխատելու ներկառուցված գործիք
- աուդիո եւ վիդեո բովանդակությանը արագ հասանելության հատուկ էջ
- Split View ռեժիմ, որը թույլ է տալիս միաժամանակ դիտել բազմաթիվ էջեր՝ կողք կողքի դասավորված
Նշենք, որ բրաուզերը դեռ փորձնական beta տարբերակով է հասանելի, այս տարվա մարտին նախատեսվում է նոր գործառույթների ներդնում: Հիմա այն հասանելի է ինչպես Mac օգտատերերի, այնպես էլ ОС Windows նախընտրողների համար: