PicsArt-ն ընդգրկվել է 2017-ի լավագույն հավելվածների ցանկում

SSUCv3H4sIAAAAAAAEAH2QMQvCMBCFd8H/EDIXFNwcHdwEBzdxuKZHDaaJ5JJKKf3vJk0CGcQt73u5d7ybtxvGeAskBT+yOaqgpVKenAUnjQ5432SOnXTGSlARRrasDicHzhNSjMhIgMM+/E0wz5c996RZMVYzTASLX9G8FfKmcsi30bkhauKFL82fkBOCd9PuDPSMFX6EXSQJVAo0Gl+FpsejFIYetZjWWlVdiwoh1b2nr/z1cWiH+gCj7NBUGnwnTXWL0QhQceBQJYtwdjPkfcsXnXW4lZ0BAAA=

CNet-ի կազմած ցանկում հայկական PicsArt-ը 2017‐ ի լավագույն  iOS հավելվածներից  մեկն է:  Իսկ ահա լուսանկարներ մշակելու, խմբագրելու, կոլաժներ պատրաստելու հավելվածների շարքում այն ճանաչվել է լավագույնը:

CNet-ի նկարագրությունում նշված է, որ PicsArt-ը  հեշտ օգտագործվող, գրավիչ դիզայնով հավելված է, որն օգնում է մշակել, խմբագրել  լուսանկարներ տարբեր ֆիլտրերի, շրջանակների և կոլաժների միջոցով:

2017-ի լավագույն հավելվածների շարքում ընդգրկված են նաև Viber-ը՝ հաղորդակցության, Dark Sky-ը՝ եղանակի, Fitbit-ը՝  ֆիթնեսով զբաղվողների համար: Spotyfy-ն էլ լավագույն երաժշտական հավելվածն է:  iPhone-ի համար PicsArt-ի հետ համատեղ լուսանկարների խմբագրման ամենալավ հավելվածների շարքում առանձնացված են նաև Enlight-ը , YouCam Perfect-ը և Camera+ -ը:

Նշենք, որ PicsArt-ը նախորդ տարի նույնպես ընդգրկվել էր լավագույն հավելվածների ցանկում: Այն ունի մոտ 300 միլիոն ներբեռնում և ամսական  ավելի քան 80 միլիոն օգտատեր։ Հավելվածը հասանելի է 20 լեզուներով և արտադրված է Հայաստանում: