Apple-ը կարտադրի սեփական ֆիլմերն ու սերիալները

Apple ընկերությունը նախաձեռնում է արտադրել սեփական ֆիլմեր և սերիալներ: The Wall Street Journal –ի փոխանցմամբ այս կերպ ընկերությունը պատրասվում է պայքարել մոբայլի վաճառքի անկուման դեմ:

Apple-ի վիդեոբովանդակությունը հասանելի կլինի Apple Music-ում գրանցված օգտատերերին: Ի դեպ, այս ծառայությունն արդեն իր օգտատերերին առաջարկում է երաժիշտների մասին վերագրական ֆիմեր:

Վերջին ամիսների ընթացքում ընկերությունը բանակցություններ է վարել ամերիկյան առաջատար մեդիաընկերությունների հետ, որպեսզի ձեռք բերի մի շարք հեռուստատեսային ծրագրերի թույտվություններ, բացի այդ էլ քննարկվել են սեփական երկարամետրաժ ֆիլմերի արտադրությունը սկսելու հարցեր, բայց դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արվել:

Ի դեպ այս շուկայում Apple ընկերությունն արդեն իսկ ունի կայացած ուժեղ մրցակիցներ՝ Netflix, Amazon Prime Video և այլն: Սակայն նշվում է, որ ընկերությունը չի պատրաստվում միլիարդներ ծախսել նրանց հետ մրցակցության դուրս գալու համար:

Ըստ The Wall Street Journal –ի՝ Apple-ը այս քայլով նպատակադրվել է առաջ անցնել շվեդական Spotify-ից, որից Apple Music-ի ծառայությունները շատ չեն տարբերովում, երկուսն էլ առաջարկում են գրեթե նույն բովանդակությունը և հնարավորությունները: Ի դեպ Apple Music-ի օգտատերերը այնքան էլ շատ չեն, հասնում է 20 միլինոնի, իսկ Spotify-ն ունի ավելի քան 40 մլն. օգտատեր:

Նշենք, որ առաջին ֆիլմերի և սերիալների թողարկումը նախատեսվում է այս տարվա վերջում: