ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը՝ 1.99$ — անվճար
Սա GPS-ով համալրված ֆիթնես հավելված է, որը կօգնի բարելավել հեծանիվ վարելու ձեր ցուցանիշները: Պարզապես պետք է միացնել հավելվածը և վարել հեծանիվ, կարելի է տեսնել անցած տարածությունը քարտեզի վրա, դրա համար ծախսած ժամանակը և այլ տվյալներ:
Գինը՝ 1.99$ — անվճար
Սա ճանապարհորդող լուսանկարիչների համար լավ հավելված է: Ամեն անգամ, աշխարհի տարբեր քաղաքներում լուսանկարներ կամ տեսանյութեր նկարելիս այն ցույց կտա ընթացիկ գտնվելու վայրի մասին ինֆորմացիա: Տեսանյութերն ու լուսանկարները հնարավոր է տարածել սոցցանցերում:
Week Cal Widget for iOS calendar
Գինը՝ 1.99$ — անվճար
Սա կօգնի արագ տեղեկանալ շաբաթվա ընթացքում սպասվող բոլոր իրադարձություններին: Առանց սարքավորումն արգելաբացելու էկրանին ցույց կտա օրացույցով սպասվելիք իրադարձությունը:
Գինը՝ 1.99$ — անվճար
Այս հավելվածն արդեն հասանելի է նաև Apple Watch-ի համար: Նախատեսված է նրանց համար, ովքեր մշտապես ցանկանում են տեղյակ լինել տվյալ պահին օգտագործվող տվյալների քանակի մասին:
Nonagon Pro – Mathematical brain training
Գինը՝ 1.99$ — անվճար
Այս հավելվածը բոլոր նարանց համար է, ով ցանկանում է մարզել ուղեղի աշխատանքը, զարգացնել տրամաբանությունը և վարժվել մաթեմատիկական խնդիրներ լուծելուն: Այն պարունակում է կարճ խաղեր, 50-ից ավել մակարդակ: