Այսօր, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կառավարության ՏՏ ոլորտի ռազմավարական ծրագրին, կրթական որակի բարձրացման խնդիրներին, ՊՆ համակորգածցության, ԻՏՁՄ գործունեությանն ու մի շարք այլ խնդիրների:
Նրա խոսքով ՏՏ ոլորտում մինչև 2025թ. 40.000 աշխատատեղ բնականոն հունով հնարավոր է ստեղծել: Նշաձողը պետք է լինի 70-80 հազար աշխատատեղ ստեղծելը:
Նախատեսվող ռազմավարական ծրագրերը՝ դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, ռազմական հետազոտությունների խթանումը, մինչև 2025-ը կստեղծի 80.000 աշխատատեղ:
Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար առաջին հերթին հարկավոր է որակյալ մասնագետներ պատրաստել:
«Հիմա ամբողջ աշխարհում տաղանդի սով է, Եվրոպայում և ԱՄՆ-ում այսօր 2 միլիոն թափուր աշխատատեղ կա ՏՏ ոլորտում, այդ թիվը 2018-ին կդառնա 3 միլիոն, իսկ 2021-ին՝ 5 միլիոն: Մենք դեռ չգիտենք, թե 5 տարի հետո ինչպես է փոփոխվելու ոլորտի բովանդակությունը` նոր համակարգիչներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ և այլն»,- ասել է Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ ռազմավարությամբ՝ շեշտադրում են կրթության որակի բարձրացման, Կառավարության հետ համագործակցության, նաև բիզնեսի զարգացման ու Հայաստանի բրենդը ներկայացնելու վրա:
Ինչպես նաև, Կարդեն Վարդանյանը դրական գնահատեց ռազմարդյունաբերական ոլորտի պատասխանատու, փոխնախարար Դավիթ Փախչանյանի հետ համագործակցությունը: Ապրիլի 2-ից հետո ինժեներների մոբիլիզացիան շարունակվում է: Ըստ նրա, այս ոլորտում զգալի փոփոխություններ և հաջողություններ են գրանցվել:
Նշենք, որ 2019 թվականին տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես, որտեղ ակնկալվում է՝ Հայաստանի ներկայությունը որպես միակ և առաջին երկիրը աշխարհում, որը բոլոր դպրոցներում կիրառել է նախնական ինժեներական կրթություն, ինչն էլ մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել Հայատանի նկատմամբ ՏՏ դեմքերի շրջանում: