Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tiggly Chef Subtraction: 1st Grade Math Game 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է երեխաների համար: Այն կօգնի զարգացնել ճկուն մտածողություն: Պետք է օգնել խոհարարին տարբեր ուտեստներ պատրաստել և ընթացքում լուծել բազմաթիվ մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ ու առաջադրանքներ:

խ խ1

Fractoscope

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով իրական ժամանակում կարող եք տեսնել ֆրակտալներ՝ հիմնված մաթեմատիկոս Մանդելբրոթի հավասարումների վրա: Երբ մաթեմատիկան հանդիպում է արվեստին արդյունքն այսպիսին է:

ֆ ֆ1 ֆ2

DUO! Pairs & Brain Fitness Game 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա խաղ է, որը կզարգացնի տրամաբանությունը և հիշողությունը: Պետք է բացահայտել քարտերը, դրանց նշանակությունները և տրամաբանորեն կապել միմյանց հետ: Կարող եք մրցել ընկերների հետ և ամեն անգամ կիսվել ստացված արդյունքով:

փ փ1 փ2

Sales Goal Tracker—Easily Set & Track Selling Goal 

Գինը՝ 4.99$ – անվճար

Շուկայի զարգացման, բիզնեսի առաջխաղացման, նոր հաճախորդների ներգրավման գործընթացը կհեշտացնի այս հավելվածը: Այն կօգնի նպատակների իրականացման հարցում: Կարելի է սահմանել գործողությունների գրաֆիկ, չափել ստացված արդյունքները և այլն:

ս ս1 ս3

LeechTunes

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է: Կարող եք լսել նախըտրելի երաժշտությունը:

ե3 ե4