Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Loud

Գինը՝ 2.99$ – անվճար

Պարզ, սակայն գեղեցիկ ոճով պատրաստված հավելված է, որը նախատեսված է երաժշտություն լսելու համար:

լ լ1 լ2

The Secret of Chimera Labs

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա արկայծային խաղ է, որի ընթացքում պետք է բացահայտել բժիշկ Թերզա Վոն Օուսմի լաբորատորիայի գաղտնիքները՝ ընթացքում լուծել բազմապիսի փազլներ, հաղթահարել խոչընտոդներ, գտնել նոր վայրեր: Խաղում ընդհանուր առմամբ առկա է 100 տարբեր միջավայրեր, որոնցով պետք է անցնել:

ս ս1

mycl – my current location

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հրաշալի հավելված է իրական ժամանակում հասկանալու համար ձեր գտնվելու վայրը: Այս հավելվածը թույլ չի տա մոլորվեք անծանոթ վայրերում:

մ մ1 մ2

LightWeaver – Cool photo effects

Գինը՝ 2.99$ – անվճար

Լուսանկարներ խմբագրելու այս հավելվածով կարող եք ստեղծագործական մոտեցում ցուցաբերել և ստանալ յուրօրինակ նկարներ: Այն ստեղծվել է հայտնի Trimaginator  հավելվածի հեղինակների կողմից:

վ վ1 վ2

Shapes Card Matching Early Learning Shape Games for Kids Free 

Գինը՝ 2.99$ – անվճար

Երեխան կարող է հեշտությամբ ձեռք բերել տարրական մաթեմատիկական գիտելիքներ, զարգացնել հիշողությունը, ճանաչել գույները և տարբերել երկրաչափական պատկերները՝ խաղերի միջոցով:

շ 1 2

Angry Birds Space

Գինը՝ 0.99$ – անվճար

Angry Birds խաղը տիեզերքում: Արեգականյին համակարգը ուսումնասիրելու, մոլորակների և տիեզերական այլ մարմինների մասին հավելյալ տեղեկություններ NASA-ի աշխատակիցներից ստանալու և միաժամանակ խաղալու հնարավորություն: Խաղն ունի 300 մակարդակ:

ա ա1

Angry Birds Space HD

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նույն խաղի HD տարբերակն է, ավելի կատարելագործված և որակյալ է: Նախատեսված է հատկապես iPad-ով խաղալու համար:

a a1