Մեկնարկել է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)

Մեկնարկում է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP): Այս ծրագիրն ուղղված է նորարար տեխնոլոգիաների ուղղավածություն ունեցող ստարտափերի բիզնես զարգացման աջակցությանը:

Նպատակները՝

  • Աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում
  • Զարգացնել տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացումը դեպի շուկա,
  • Օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում
  • Ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ:

Մրցույթին կարող են մասնակցել 2-3 հոգուց բաղկացած սկսնակ թիմեր, ովքեր պատրաստ են բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտներում:

Բոլոր դիմորդները, ներառյալ դիմող թիմի բոլոր անդամները, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ունենան մշտական բնակություն Հայաստանում և դիմումի ներկայացման պահին պետք է բնակվեն Հայաստանում:

Մրցույթը դրամաշնորհառուներին կտրամադրի՝

  • Նախնական ֆինանսական աջակցություն
  • Մենթորություն
  • Կապերի հաստատում պոտենցիալ ներդրողների հետ:

Այս տարվա ընթացքում կտրամադրվի մինչև 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև 15,000 արժողությամբ և առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ:

Կհայտարարվի 2 մրցութային շրջան: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 5%-ի չափով:

Մրցույթի նպատակն է աջակցել բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագրերին: Այս պատճառով դիմումները չպետք է ունենան վեբ հավելվածների և հարթակների ստեղծման ուղղվածություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրը և էլեկտրոնային այլ ծառայությունների հարթակները, բիզնեսի ընթացքի ավտոմատացման լուծումները, բջջային հավելվածներն ու ծառայությունները:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 17-ն է:

Նշենք, որ ծրագիրն իրականցվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՁԻՀ-ի կողմից:

Նունե Գրիգորյան