Facebook-ում փորձարկում է նոր ֆունկցիա, որը կսովորեցնի օգտատերերին ճիշտ արտասանել անունները: Անվան արտասանության աուդիոն հնարավոր կլինի տեղադրել ձեր անձնական էջի ձախ հատվածում, որը կարող են տեսնել և լսել բոլորը:
Այս ֆունկցիան կիրառելու համար հարկավոր է կատարել հետևյալ պարզ քայլերը: Պետք է անձնական էջից մուտք գործել «տեղեկությունների» էջ, որտեղից էլ անցնել «Ավելին Ձեր մասին» բաժին և հենց այստեղ կավելանա անվան արտասանության կարգավորումները: Facebook-ը ձեր անվան համար ավտոմատ կերպով կառաջարկի արտասանության հնարավոր բոլոր տարբերակները, որոնցից էլ կարող եք ընտրել ճիշտ ձևը:
Նշեմ, որ այս գործառույթը դեռ հասանելի չէ բոլորին, այն թեստավորման փուլում է և գործածելի է փոքր թվով օգտատերերի համար: