Փոխվել է Google Maps-ի դիզայնը

Google Maps-ը աստիճանաբար ընդլայնել է իր ծառայությունների շրջանակները և կարելի է ասել վերծավել է գլոբալ ինֆորմացիան համակարգի: Google ընկերությունը թարմացրել է Google Maps-ը Android օգտատերերի համար, փոխել է դիզայնը:

Փոփոխության հիմնական նպատակը՝ հավելվածից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելն է և գտնվելու տեղանքի մասին ինֆորմացայի առավել մատչելի ներկայացնելն է:

Այսպիսով Հավելվածի ներքևի հատվածում ավելացել է հատուկ պանել, որտեղ իրական ժամանակում կարելի է տեսնել համապատասխան ինֆորմացիան: Հարկավոր է միայն մատի դեպի վերև շարժումով բացել այն և կտեսնեք 3 պատուհան, որոնք կօգնեն տեղեկանալ ճանապարհային խցանումների մասին, գտնել մոտակա ռեստորանը կամ էլ ավտոբուսի ամենամոտ կանգառը:

google map update

Այսպիսով, 1-ին պատուհանում տեղադրված է բոլոր սննդի կետերն ընդգրկող ցանկ, ներառյալ հասարակական վայրերն ու հետաքրքիր տեղերը: 2-րդը նախատեսված է վարորդների համար: Նրանք այստեղ կգտնեն իրենց ցանկալի վայր հասնելու համար նավիգացիոն ցուցումներ: Սա ներդրվել է, քանի որ, մեքենա վարելիս, ղեկին, հաճախ ժամանակ չի լինում փնտրելու և գտնելու անհրաժեշտ ինֆորմացիան: Այս պատճառով էլ փոխել են հավելվածի դիզայնը, որի շնորհիվ ամենակտուալ ծառայությունները դարձել են առավել հասանելի:

3-րդ պատուհանը հասարակական տրանսպորտից օգտվողների համար է: Իարկան ժամանակում հնարավոր է տեղեկանալ տրանսպորտի շարժի մասին, այդ թվում նաև ավտոբուսների՝ ձեզ ամենամոտ գտնվող կանգառ ժամանման ժամանակի մասին:

Ինչպես նշված է Google-ի բլոգում, այս թարմացումը հասանելի է փետրվարի 6-ից դեռ միայն Android համակարգի համար: