Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Hear My Baby

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հղիության ընթացքում լսել, ձայնագրել երեխայի սրտի բաբախյունը և ձայնագրությամբ կիսվել ընկերների հետ:

screen696x696 screen696x696 (1) screen696x696 (2)

Finding Gnomes

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է կախարդական անտառում գտնել թզուկներին և նրանց վերադարձնել կախարդի մոտ: Այս գործում հարկավոր է լուծել բազմապիսի առաջադրանքներ, փազլներ:

screen520x924 screen520x924 (1)

Outland – Space Journey

Գինը՝ 0.99$ – անվճար

Տիեզերական ճամփորդության ձեր երազանքը կարող եք իրագործել այս հավելվածի միջոցով: Այստեղ հասանելի են տեսանյութեր երաժշտական ուղեկցությամբ, որոնք ձեզ կտեղափոխեն տիեզերք:

screen520x924 (4) screen520x924 (2)

The Forgotten Treasure 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղ, որի ընթացքում պետք է գնաք մոռացված գանձերի հետևից, ճանապարհին գտնել տրամաբանական լուծումներ, բանալիներ, որոնք էլ կուղեկցեն դեպի գանձարան:

screen520x924 (5) screen520x924 (6)

Toca Store 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է երեխաների համար: Խաղում երեխայն կառավարում է առևտրի կենտրոն: Այն հնարավոր է խաղալ ընկերների հետ միասին: Կազմել վաճառվող առարկաների ցանկը 34 տարբեր իրերից, որից հետո կազմակերպել խանութի բացումը, հրավիրել ընկերներին և իրակնացնել վաճառք:

screen696x696 (4) screen696x696 (5) screen696x696 (6)