Google-ը ներկայացրել է խելացի ժամացույցների համար նախատեսված օպերացիոն համակարգը: Android Wear 2.0-ն թույլ կտա ավելի շատ գործողություններ կատարել Smart watch-ով: Նոր հնարավորությունների շարքում են ավելի ինֆորմատիվ թվատախտակը, սպորտային ֆունկցիաների կատարելագործումը, նաև ձայնային օգնականը և այլն:
Այժմ հնարավոր կլինի խելացի-ժամացույցից մեկ հայացքով տեղեկանալ ճանապարհի ուղղության, արտարժույթի փոխարժեքների, սպորտային առաջընթացի, օրվա պլանավորած գործերի մասին և այլն: Հնարավոր է մեկ թվատախտակում ներառել բոլոր հավելվածները, ինչպես նաև ստեղծել մի քանի թվատախտակներ՝ ներառելով տարբեր վիդջեթներ և անհրաժեշտության դեպքում փոխել դրանք:
Այս թարմացումը հատկապես դուր կգա սպորտով զբաղվողերին: Ներդրված Google Fit հավելվածը կարող է հետևել մարզվելու ընթացքին, կալորիաների քանակին, սրտի աշխատանքին, նաև հաշվել կրկնվող վարժությունները: Այս ամենը կարելի է համատեղել երաժշտությամբ, որը հնարավոր է Google Play Music ինտեգրված ծառայության միջոցով:
Ձայնային անհատական ինտելեկտուալ օգնականները վերջին ժամանակներում ավելի քան ակտուալ են: Google Assistant-ը Android Wear 2.0-ի հիման վրա աշխատում է բոլոր հնարավորություններով: Ձայնային օգնականից կարելի է հարցնել եղանակի տեսությունից, որը կհիշեցնի վերցնել անձրևանոցը անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ռեստորանում ամրագրել սեղան և կուղղորդի հասնել անհրաժեշտ վայր:
Android Wear 2.0-ով առաջին խելացի-ժամացույցը LG ընկերությունը միանգամից 2 մոդելով կթողարկի՝ LG Watch Style (249 դոլար) և LG Watch Sport (349 դոլար), որոնք վաճառքի դուրս կգան փետրվարի 10-ից:
Նենք, որ մոտ ժամանակներում Android Wear 2.0 թարմացում կստանան հետևյալ խելացի-ժամացույցները՝
- ASUS ZenWatch 2 & 3,
- Casio Smart Outdoor Watch,
- Casio PRO TREK Smart,
- Fossil Q Founder,
- Fossil Q Marshal,
- Fossil Q Wander,
- Huawei Watch,
- LG G Watch R,
- LG Watch Urbane & 2nd Edition LTE,
- Michael Kors Access Smartwatches,
- Moto 360 2nd Gen,
- Moto 360 for Women,
- Moto 360 Sport,
- New Balance RunIQ,
- Nixon Mission,
- Polar M600,
- TAG Heuer Connected: