SpaceX մասնավոր տիեզերական ընկերության Dragon տիեզերանավը փետրվարի 17-ին հաջողությամբ մեկնարկեց իր թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան: Falcon 9 հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր է հասցրել Dragon մոդելի բեռնատար տիեզերանավը, որն արձակվել էր Ֆլորիդայի կայանից: Falcon 9 հրթիռի առաջին մասն արդեն Երկիր է հասել և բարեհաջող վայրէջք է կատարել նույն տիեզերակայանում, որտեղից արձակվել էր:
Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ թռիչքն իրականացվել է: Նշենք, որ նախօրեին ի հայտ էին եկել տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով հրթիռակրի արձակումը հետաձգվել էր: ՆԱՍԱ-ի փոխանցմամբ դրանք վերացվել են:
Այժմ Dragon տիեզերանավը տեղակայել է իր արևային վահանակները և Երկրի ուղեծրի շուրջ մի քանի օր պտտվելուց հետո կմոտենա Միջազգային տիեզերակայանին: